« Ես առաջին անգամ հանդիպեցի Արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանին Արցախում, 1993 թվականի հունիսին, երբ առաջին անգամ այցելեցի Արցախ նրա ազատագրումից հետո։

ԱրքեպիսկոպոսՄարտիրոսյաը , աստվածաբանության դոկտորի կոչում ունենալով, այն հազվագյուտ եկեղեցականներից էր, ում խորն ակադեմիական կրթությունը լրացնում էր իր հոգևոր առաջնորդությունը։ Նա հոգով և մարմնովնվիրվել է Արցախին և առանցքային դեր խաղացել նրա զարգացման յուրաքանչյուր փուլում՝ սկսած 1989 թվականից, երբ նշանակվեց Արցախի թեմի առաջնորդ։ Նա անդադար գործել է եկեղեցիների վերականգնման համար, մասնավորապես՝ Շուշվա Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու, որտեղ տեղափոխվեց 1992-ին՝ քաղաքի ազատագրումից անմիջապես հետո։  

Պարգև Սրբազանն էր, որ առաջին անգամ ինձ ներկայացրեց Շուշվա Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու մի թաքնված հրաշք՝ խորանի տակ գտնվող մի ստորգետնյա սրահ՝ բացառիկ ակուստիկ հատկություններով։ Դա իմ կյանքի ամենահիշարժան պահերից մեկն էր։  

Արցախ կատարած իմ հաճախակի այցելությունների ժամանակ, մի քանի ամիսը մեկ, մինչև իմ վերջին այցը 2022-ի հունիսին, միշտ ժամանակ եմ գտելհանդիպելու Պարգև Սրբազանին։ Ամեն անգամ հեռանալիս ես վերածնված էի զգում ինձ՝ լցված էներգիայով, որն երկար ուղեկցում էր ինձ։  

Նա կարևոր դեր խաղաց նաև Գանձասարի վանական համալիրի վերաբացման գործում, որը հայկական միջնադարյան ճարտարապետության 13-րդ դարի լավագույն օրինակներից մեկն է։ «Գանձասար» ամսագիրը, որը սերտորեն կապված էր վանքի և հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ,Արցախի մշակութային, հոգևոր և պատմական ժառանգության պահպանման և տարածման կարևոր միջոցներից մեկն էրը։ Եթե Արքեպիսկոպոս Պարգևը առավելապես հայտնի է վանքի ֆիզիկական վերականգնման գործով, ապա ամսագիրը ներկայացնում էր նրա առաքելության մտավոր կողմը՝ նվիրված հայկական քրիստոնեական ինքնության պահպանմանն ու տարածմանը։  

Գերաշնորհ Պարգև Մարտիրոսյանը Արցախի առաջին պատերազմի ժամանակ կանգնած էր առաջին գծում՝ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես ժողովրդի կողքին գտնվող անսասան ներկայություն։Տասնամյակներ անց՝ 2020-ի Արցախյան պատերազմի օրերին, նա կրկին մնաց իր ժողովրդի կողքին՝ կոչ անելով ուժի, միասնության և տոկունության։ Նա Արցախում կարևոր և ազդեցիկ դեր ուներ պետական համակարգում և մասնակցում էր բոլոր հիմնական հանդիպումներին՝ կանգնելով կառավարության պաշտոնյաների, նախագահի և ազգային առաջնորդների կողքին։  

Արցախին անվերապահորեն նվիրված զինվոր և իսկական հայ մտավորական՝ նա մարմնավորում է քաջությունն ու իմաստությունը՝ հոգևոր և ազգային պայքարը միահյուսելով անկոտրում հանձնառությամբ։ »

Աշոտ Ղազարյան

1991-2011 – Հայաստանի ՀԲԸՄ (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն) գործադիր տնօրեն  

2011-ից առ այսօր – Հայաստանի Ամերիկյան Համալսարան (AUA) փոխնախագահ